«ԱրմենՏել»-ը մեկնարկում է ОС Android համակարգով Alcatel One Touch 985D սմարթֆոնի վաճառքը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Alcatel One Touch 985D սենսորային հեռախոսի վաճառքի մեկնարկի մասին:

Միանալով «Սուպերմիքս» կանխավճարային սակագնային փաթեթին` ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել այս սմարթֆոնը 69.960 դրամով, որից 34 980 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Այդ գումարը բաժանորդը կարող է օգտագործել բջջային կապի ցանկացած ծառայության համար:

«ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկը միավորում է բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը մեր առաջատար սակագնային փաթեթի հետ: Հաճախորդը փաստացիորեն ձեռք է բերում հեռախոս կես գնով, իսկ հեռախոսի հաշվին առկա նախնական հաշվեկշիռը և սմարթֆոնի մուլտիմեդիա հնարավորությունները թույլ կտան մեր բաժանորդներին լիարժեք զգալ Հայաստանի խոշորագույն  հեռահաղորդակցության օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների հարմարավետությունը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Alcatel One Touch 985D սենսորային հեռախոսն աշխատում է ОС Android օպերացիոն համակարգով,  ֆոտոխցիկի լուծաչափն  է 5 ՄՊ ` ավտոֆոկուսի և տեսա-հեռարձակման հնարավորությամբ, ունի  ճակատային տեսախցիկ`  տեսազանգեր և տեսազրույց վարելու համար:  Dual SIM տարբերակը թույլ է տալիս օգտվել լրացուցիչ քարտի հնարավորությունից: Սմարթֆոնի 3,5-դույմանոց էկրանն ունի Multitouch ֆունկցիա: Կապի ստանդարտներն են` GSM Quad band, UMTS, HSPA, Wi-Fi b/g/n, Bluetooth 4.0:

Սմարթֆոնը հագեցած է էլեկտրոնային կողմնացույցով, G-սենսորով: Հիշողությունը` 150 ՄԲ է մինչև 32 ԳԲ ավելացնելու հնարավորությամբ: Ունի Mp3-նվագարկիչ և FM-ռադիո: Երաշխիքային ժամկետը մեկ տարի է: