Ռոստելեկոմը շնորհավորում է բոլոր կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ և մատուցում նոր անակնկալներ

Ռոստելեկոմ ընկերությունը մշտապես հոգում է իր հաճախորդների մասին՝ հասանելի ու մատչելի դարձնելով իր ծառայությունները ՀՀ բոլոր բնակիչներին: Նման նպատակ է հետապնդում նաև նոր ակցիան, որի համաձայն կանանց միամսյակի առթիվ բոլորին հնարավարություն է ընձեռվում օգտվել ավելի մատչելի Ինտերնետի ծառայություններից:

Բոլոր անձինք, ովքեր կբաժանորդագրվեն Ռոստելեկոմի Ինտերնետի ծառայություններին մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, կստանան 50% զեղչ առաջին ամսվա բաժանորդային վարձի համար:

Ռոստելեկոմը շնորհավորում է բոլոր կանանց և սպասում իր  սպասարկման սրահներում:

Ռոստելեկոմի ծառայություններն արդեն իսկ հասանելի են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Կապան, Վանաձոր քաղաքներում և Նուբարաշենում, իսկ ժամանակակից սպասարկման սրահներ են գործում Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր և Չարենցավան քաղաքներում:

Առաջիկա ամիսների ընթացքում Ռոստելեկոմի ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան նաև  Արմավիր, Մեծամոր, Հրազդան և Քաջարան քաղաքների բնակիչները: