Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան 5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց

Ապրիլի 1-ից սկսած՝ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բոլոր բաժանորդները, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից, կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար:

Այսպիսով, յուրաքանչյուր երկուշաբթի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5 րոպե` 10 և ավելի րոպե տևողությամբ զանգերի դեպքում: Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 և 10-ում):

Անվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել մինչև սեպտեմբերի 30-ը:

Մանրամասների համար այցելեք http://orangearmenia.am/