“Երեվակայության գավաթ 2013” մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան հիմնադրամը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») 2013թ. ապրիլի 12-ին կանցկացնեն «Երևակայության գավաթ – 2013» հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլը: Ութ մրցակից թիմերը հանդես կգան իրենց ծրագրերի վերաբերյալ կարճ ներկայացումներով և կընտրվի միայն մեկ թիմ, որը կներկայացնի Հայաստանը 2013թ. «Imagine Cup» միջազգային մրցույթի համաշխարհային եզրափակչին, որը տեղի կունենա ս.թ. հուլիսին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Որպես ուսանողների առաջատար տեխնոլոգիական մրցույթ՝ Մայքրոսոֆթի «Երևակայության գավաթ»-ի նպատակն է ուսանողներին օգնել մշակելու և ներկայացնելու ՏՏ նոր լուծումներ և ծրագրեր, որը կխթանի նորարարությունը և գուցե կլուծի գլոբալ խնդիրներ:

Միջոցառմանը ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր:

Թեման` «Երևակայության գավաթ – 2013» հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլ և մրցանակաբաշխություն:

Վայրը՝ «Մայքրոսոֆթ Հայաստան» ինովացիոն կենտրոնի գրասենյակ (Տերյան 105, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, #10 շենք, 6-րդ հարկ):

Ամսաթիվը՝ ապրիլի 12, 2013թ., 11:00-15:00 (ներկայացումները կսկսեն ժ.11:00-ին, հաղթող թիմը կհայտարարվի ժ.15:00-ին):