Ռուսական տեխնոլոգիական լուծումները` ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում

Հունիսի 21-22-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին կմասնակցեն և իրենց երկրի տեխնոլոգիական լուծումները կներկայացնեն 6 ռուսական  կազմակերպություն:

Գործարար համայնքը, տեխնոլոգիական նորություններով հետաքրքրվողները կծանոթանան ռուսական հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` լոկալ երկրաշարժերի մոնիթորինգի և գերկարճ կանխատեսման համակարգ, կենսաչափական տեխնոլոգիաներ` նորարական անվտանգության լուծումների համար, խոշոր քաղաքներում ավտոմոբիլային հոսքերի կառավարման համակարգ, տեխնոլոգիաներ և գործիքներ կայքերի բովանդակության ֆիլտրացիայի համար և այլն:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:

Ֆորումի մուտքն ազատ է: