Երեքը մի տուփից՝ Edifier ակուստիկայի երեք հավաքածու՝ MP 220, MP 210 и MP 300

Ակուստիկ համակարգերի հայտնի արտադրող՝ Edifier ընկերությունը իր արտադրանքի զինանոցում ունի շարժական մոդելների մի շարք, որը նշված է «MP» ցուցանիշով: Հենց այդ էլ մենք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Տեխնիկական բնութագրեր

ՊարամետրEdifier MP 210Edifier MP 220Edifier MP 300
Ելքի հզորությունRMS 3 Վտ x 2RMS 3 Վտ x 2RMS 2,5 Վտ х 2 + 9 Վտ
Ազդանշան/աղմուկ

հարաբերակցություն

>=90 դԲ>=90 դԲ>=85 դԲ
Մուտքի դիմադրություն15 կՕմ10 կՕմ5К Օմ

Մուտքի ազդանշանի մակարդակը

350 մՎ350 մՎ450 մՎ

Հաճախականության դիապազոն

Տրված չէ

Տրված չէ

72-20000Գց

Բարձրախոսներ

2-դյույմանոց, 8 Օմ

1.5- դյույմանոց, 8 Օմ

սաբվուֆերներ: 2”, 4 Օմ; բարցրախոս: 1.5”, 4 Օմ

Չափսերը

66 x 103 x 87 մմ

200 x 70 x 25 մմ

Սաբվուֆերի՝ 151 х 223 х 245 մմ; բարցրախոս: 92 х 115 х 90 մմ

Քաշը

1,4 կգ

0,55 կգ

1,4 կգ

Սնուցումը

մշտական, 8 Վ

մշտական, 8 Վ

մշտական, 12 Վ

Կառուցվածքը և դիզայնը

Edifier MP 220-ը բաղկացած է 2 բարձրախոսներից, որոնք տեղադրված են մի կորպուսում .. ֆազոինվենտորի հետ: Մշակողները նախատեսել են պլաստիկ կորպուսի գույների երեք տարբերակ՝ սև, սպիտակ և արծաթագույն: Իր ձևով MP 220 շատ է նմանվում գրչատուփին: Կորպուսը տեղադրվում է թափանցիկ պլաստիկից պատվանդամի վրա, որը փոխադրման ժամանակ կարելի է օգտագործել որպես բարձրախոսների պաշտպանիչ շապիկ: Ետևի կողմում առկա են երկու բնիկներ՝ մեկը օգտագոծվում է որպես աուդիոմուտք, իսկ երկրորդը նախատեսված է սնուցումը միացման համար:

Համակարգի էներգոմատակարարումը կարող է կատարվել ինչպես հոսանքից 8-վոլտանոց ադապտերի, այնպես էլ USB բնիկի միջոցով. Համակարգի բարձրախոսները հագեցած են մագնիսական էկրանավորումով, կախոցները արված են պոլիպրոպիլենից, իսկ դիֆուզորները ՝ ամուր նյութից, որը ծածկված է ալյումինե փայլաթիթեղով:

Edifier MP 210 կորպուսը արված է ՄԴՖ-ից՝  պոլիուրիտանով մշակված,  ինչի արդյունքում ստեղծվում է տպավորություն, կարծես մակերեսը ծածկված է դաշնամուրային լաքով: Ակուստիկ համակարգի բարձրախոսները ոչնչով ծածկված չեն, այդ իսկ պատճառով փոխադրման համար բարձրախոսների արջևի մասը փակված է պաշտպանիչ շապիկներով, որոնք արված են մգացրած թափանցիկ պլաստիկից: Ձախ բարձրախոսի առջևի մասում գտնվում են ֆազոինվենտորի բնիկը և 3.5 մմ բնիկ՝ ակտիվ աջ բարձրախոսին միանալու համար, ինչպես նաև երեք բնիկներ (ելք ձախ բարձրախոսին, աուդիոմուտք և սնուցումը միացման բնիկ), սնուցումը միացնող կոճակը և ձայնի բարձրությունը կարգավորող երկակի ստեղ: Ինչպես MP 220 մոդելը, Edifier MP210-ն կարող է սնուցվել ինչպես USB-ի, այնպես էլ փոփոխական հոսանքի ադապտերի միջոցով:

Edifier MP 300-ը Edifier շարժական բարձրախոսների լավագույն մոդելն է, որը կազմված է երկու մինի-բարձրախոսներից և  ակտիվ սաբվուֆերից, ինչը նպաստում է դրա լիովին համապատասխանությանը 2.1 սխեմային: Երեք վերանայված ակուստիկ համակարգերից այս մոդելը ունի ամենաէքզոտիկ տեսքը՝ բարձրախոսների գնդաձև կորպուսը ներկված է թեթև մոխրագույն տոնով և տեղադրված են ռետինե պատվանդամների վրա, իսկ սաբվուֆերը իրենից ներկայացնում է ալյումինե գլան, որը տեղադրված է սև սեղանակերպ պատվանդամի վրա: Պատվանդամի շիտակ կողմում տեղադրված է սնուցման լուսային ինդիկատորը, երեք բնիկներ (աուդիոմուտք, բարձրախոսների միացման բնիկ և սնուցման մուտք) մշակողները տեղադրեցին սաբվուֆերի ետին մասում: Հարկ է նշել նաև, որ այս մոդելում երկու բարձրախոսները միանում են մեկ ճյուղավորված լարի միջոցով: Իսկ ինչը վերաբերվում է կառավարման կոճակներին, այստեղ առկա են ընդամենը երկուսը, որոնք պատասխանատու են ձայնի բարձրության մակարդակի համար և դրանց միաժամանակ սեղմումը սահուն կանջատի ձայնը: Մնաց ավելացնել, որ Edifier MP 300 բարձրախոսները պատրաստված են մագնիսական էկրանավորում կիրառմամբ, կախոցները՝ պոլիպրոպիլենից, , իսկ դիֆուզորները՝ թղթից:

Բնութագրման վերջում ասենք, որ Edifier MP 300 և Edifier MP 210 հավաքածուները հագեցած են մուտքի ազդանշանի մակարդակի կառավարման թվային համակարգով, ինչի հաշվին բացառվում է ծանրաբեռնվածությունը, իսկ Edifier MP 300-ը, բացի այդ, հագեցած է նաև ձայնի բարձրության կարգավորման թվային համակարգով, որը հիշում է ձայնի բարձրության վերջին նշանակությունը:

Առաքման հավաքածուն

Բոլոր երեք ակուստիկ համակարգերի առաքման հավաքածուները շատ նման են: Այսպես, Edifier MP 220-ը կոմպլեկտավորվում է 8-վոլտանոց ադապտերով, աուդիոլարով (minijack 3,5-մմ), USB սնուցվող լարով, օգտագործողի ուղեցույցով, փոխադրման համար փափուկ ծածկաշապիկով և կտորե անձեռոցիկով:

EdifierMP 210 հետ մեկ տեղ հավաքածուի մեջ մտնում են նաև 8-վոլտանոց սնուցման բլոքը, երկու աուդիոլար, լար ձախ բարձրախոսի միացման համար, օգտագործողի ուղեցույցը և անձեռոցիկը: Փոխադրման համար շապիկը, ցավոք, նախատեսված չէ:

Edifier MP 300 ունի նույն կոմպլեկտավորումը, որը և EdifierMP 210, բայց այն տարբերությամբ, որ այստեղ նախատեսված է փոխադրման համար հատուկ տուփ, սակայն բացակայում է USB լարը: Հատուկ ուշադրություն դարձնենք տուփին` կորպուսը կարծր է, ակուստիկ համակարգի յուրաքանչյուր մասի համար ներսում նախատեսված է առանձին հատուկ բաժին՝ ռետինե փրփուրից: Այստեղից երևում է, որ Edifier MP 300-ը բոլորից ավելի հարմարեցված է երկարատև ճամփորդություններում տիրոջը ուղեկցելու համար:

Օգտագործում

Լսելու համար ակուստիկայի երեք համակարգներն էլ միացվել են համակարգչին և նոոութբուքին:

Edifier MP 220-ը տիպիկ ակուստիկ համակարգ է, որը նախատեսված է նոութբուքից երաժշտություն լսեու համար և այն ունի մի քանի պատճառներ` առաջինը` այն շատ հարմար է տեղափոխել փոքր ճափսերի, բարձրախոսների մեկ կորպուսում տեղադրման և հատուկ շապիկի առկայության հաշվին, նաև նախատեսված է USB սնուցման հնարավորություն, իսկ դա թույլ է տալիս լսել երաժշտությունը ստացիոնառ էլեկտրոցանցի բացակայության դեպքում: Եվ ամենակարևորը` Edifier MP 220-ը ավելի որակյալ է վերարտադրում ձայնը, եթե միացրած է նոութբուքին` եթե համակարգը միացնել համակարգչին ձայնի բարձրության միջին մակարդակի վրա այն արդեն չի “հնչում” և սկսում է “թրթռալ”, ինչը տեղի չի ունենում նոութբուքին միացնելու դեպքում:

Իհարկե, բոլոր ներկայացված համակարգերից այս մոդելը ունի ձայնի վերարտադրման ամենացածր որակը, սակայն ձայնի բարձրության իր մակարդակը հերիքում է, որպեսզի 75մ3 չափի սենյակում երաժշտություն լսելը հարմարավետ լինի:

Թեստավորման ընթացքում պարզվել է, որ Edifier MP 210-ը յուրաքանչյուր դեպքում հավասարաչափ լավ է աշխատում` ինչպես նոութբուքի, այնպես էլ համակարգչի հետ: Եթե կառուցել այսօր ներկայացված մոդելների ռեյտինգային աստիճանը ըստ ձայնի որակի, MP 210-ը հարկ է տեղադրել 2-րդ տեղում` ձայնում կա բաս, սակայն ոչ շատ խորը: Իսկ այս մոդելում մուտքի ազդանշանի մակարդակի թվային կարգավորչի առկայությունը չի թույլատրում ծանրաբեռնումը համակարգչի հետ աշխատանքի ընթացքում:

EdifierМР 300-ի մոդելը արժանացել է առաջին տեղին, ընդ որում ինչպես ձայնի որակով, այնպես էլ դիզայնով` ի շնորհիվ սաբվուֆերի ինքնուրույնության տվյալ համակարգը ունի ցածր հաճախականության լայն դիապազոն` 72Գց-ից սկսած, միջին հաճախականությունների վերարտադրումը փոքր բարձրրախոսներով գտնվում է ընդունելի մակարդակի վրա, իսկ եթե գտնվել անմիջապես բարձրախոսների դիմաց 3D ձայնի էֆեկտ է ստեղծվում: Իսկ սաբվուֆերի կորպուսի ոչ ավանդական տեսքի և բարձրախոսների կլորավուն ձևի շնորհիվ հավաքածուն շատ յուրահատուկ, ժամանակակից և ոճային տեսք ունի:

Edifier MP300 ակուստիկան հասանելի է գույների 4 տարբերակներով` սպիտակ, արծաթագույն, սև և կարմիր:

Եզրակացություն

Edifier MP 210, MP220 и MP300 ակուստիկ համակարգերի հավաքածուների գինը, եթե այն համեմատել համակարգչային ակուստիկայի հետ, չի թվա ցածր, սակայն  հարկ է հաշվի առնել տվյալ մոդելների նշանակությունը` մշակողները ստեղծել են այն հատուկ շարժական օգտագործման համար, առանց ցանցին միանալու:

Այսօր ներկայացված ակուստիկ համակարգերի երեք մոդելներից որն էլ նախընտրեք, հավատացեք, դրա հնչողությունը դուր կգա ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր ընկերներին:

Տվյալ տեսությունում ներկայացված բոլոր համակարգերը շուտով հասանելի կլինեն հայկական շուկայում:

«Fire Bird Distribution FZE»

PO Box 113306

Դուբայ, ՄԱԷ

Հեռախոս: +971 (0)4 298 1880

Ֆաքս: +971 (0)4 298 1884

E-mail: [email protected] / [email protected]

Կայք: http://www.firebird-group.com