“ՏՏ անվտանգության ռիսկերի կառավարում” դասընթաց ՄԻԿ-ում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում է դասընթաց «ՏՏ անվտանգության ռիսկերի կառավարում» թեմայով, որը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 23-ին: Դասընթացի շրջանակում ուսանողները կծանոթանան արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն ՏՏ համակարգերի ռիսկերի գնահատման և կանխարգելման տեսական և գործնական գիտելիքներ:

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելե՛ք ՄԻԿ-ի ինտերնետային կայքէջ: