Telcell տերմինալներով հասանելի են Rostelecom ծառայությունների վճարումները

2013 թվականի սեպտեմբերից Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ավելի քան 1000 Telcell տերմինալներում առկա է «Rostelecom» միասնական կոճակը: Այժմ ընկերության մատուցած ծառայությունների դիմաց վճարելը դարձել է առավել հարմարավետ և արագ:

«Rostelecom» ակտիվորեն ներգրավված է հայաստանյան հեռահաղորդակցման ոլորտում և հետևողականորեն զարգացնում է իր մատուցած ծառայությունների վճարումների ընդունման ցանցը: Այսօր վճարում կատարելու համար կան տարբեր միջոցներ, բայց Telcell տերմինալների միջոցով վճարելը, իհարկե, համարվում է ամենահարմար տարբերակը, քանի որ ընկերության ինքնասպասարկման տերմինալները տեղադրված են հանրապետության ավելի քան 100 բնակավայրերում:

«Ուրախ ենք ողջունելու «Rostelecom» բաժանորդներին որպես մեր հաճախորդների: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը գնահատի ծառայությունների դիմաց մի քանի քայլով վճարման հարմարավետությունը», – նշեց «Թել-Սել» ՓԲԸ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Ուսնունցը: