«Ռոստելեկոմ» ընկերության ծառայություններից այսուհետ կկարողանան օդտվել նաեվ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում

Սեպտեմբերի 5-ին ժամը 19:00 Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում (3 թաղ. 13/1 հասցեով)  գործարկվեց «Ռոստելեկոմի» երկար սպասված՝ թվով տասնմեկերորդ, իսկ Երևան քաղաքում՝ երրորդ, վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում:

Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի Դավթաշեն համայնքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից, այլ նաև ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ:

Դավթաշենի համայնքային այգում դեռ 2012թ. վերջից է գործում «Ռոստելեկոմի» անվճար WiFi ծառայությունը և  համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան օգտվելու ընկերության Ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններից իրենց իսկ բնակարաններում:

Առաջին բաժանորդագրվողները ստացան կորպորատիվ նվերներ և հեռախոսահամարներ՝ “Ռոստելեկոմի” ծառայություններին համայնքի վաճառքի և սպասարկման սրահում սեպտեմբերի 5-10-ը բոլոր բաժանորդագրվողները հնարավորություն ստացան անվճար ձեռք բերելու “Արծաթ” տեսակի գեղեցիկ հեռախոսահամարներ:

Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմի»  վերջերս ներկայացված անակնկալներից էր նաև Գիշերային արագացումը”` այն «Ռոստելեկոմի»  բոլոր բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը շփվելու և գիշերային ժամերին (00:00-08:00) օգտվելու ինտերնետից առանց արագության սահմանափակման: