“ԱրմենՏել”-ը մեկնարկելը «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին նվիրված «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթի մեկնարկի մասին:

Երևանյան հեռախոսակապի հարյուրամյա պատմության շրջանակում մրցույթը հայտարարվում է երեք անվանակարգում` լուսանկար, էսսէ և կարճ պատմվածք:

«Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք Հայաստանի հեռախոսակապի պատմության զարգացման սերնդե սերունդ փոխանցողը և որ «ԱրմենՏել»  ընկերության գործունեության շնորհիվ  հանրապետության լարային ողջ ենթակառուցվածքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ Երևանի հեռախոսային ցանցն ամբողջովին թվայնացված է: Համոզված եմ, որ ֆիքսված հեռախոսակապին նվիրված մրցույթը մեծ հետաքրքություն կառաջացնի երիտասարդության շրջանում, քանի որ սա հիանալի հնարավորություն է յուրովի ներկայացնել մայրաքաղաքի հեռախոսակապի զարգացման պատմությունը և կիսվել մեզ հետ հետաքրքիր և ուշագրավ դեպքերով: Իսկ մենք կօգնենք մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը և կշարունակենք խրախուսել նրանց, ովքեր իրենց սեփական ուժերով հասնում են հաջողության», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն ՀՀ քաղաքացիներն, ովքեր բնակվում են Հայաստանում: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2013թ-ի հոկտեմբերի 18-ը հեղինակային աշխատանքներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Յուրաքանչյուր աշխատանքին կից պետք է նշվի հեղինակի անուն/ազգանուն/հայրանուն, բնակության հասցեն և կոնտակտային հեռախոսահամարները: Երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին նվիրված «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթին ներկայացված աշխատանքները պետք է համապատասխանեն մրցույթի թեմային:

Մրցույթի հանձնաժողովի անդամների կողմից յուրաքանչյուր անվանակարգում ամենաշատ միավորներ հավաքած աշխատանքի հեղինակները «ԱրմենՏել»  ընկերության կողմից կպարգևատրվեն Samsung Galaxy Tab3 10,1(P5200) պլանշետներով: Յուրաքանչյուր անվանակարգում հանձնաժողովի կողմից հավանության արժանացած առաջին երեք մասնակիցների աշխատանքները կտեղադրվեն Facebook սոցիալական ցանցի https://www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող Beeline Armenia խմբի պաշտոնական էջում: Այն աշխատանքը, որը կայանալիք քվեարկության արդյունքում կարժանանա ֆեյսբուքի երկրպագուների համակրանքին, կստանա հատուկ մրցանակ: Եզրափակիչ դուրս եկած մնացած աշխատանքների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ «ԱրմենՏել»  ընկերության կողմից:

Մրցույթի մասնակցության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.beeline.am կայքում կամ ընկերության Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում հետևելով այս հղմանը https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883: