Facebook-ը թողարկել է ամբողջապես նոր iOS ծրագիր

Facebook-ը թողարկել է ամբողջապես նոր դիզայնով բջջային ծրագիր հատուկ  iOS 7 օպերացիոն համակարգի համար:

Ծրագրի ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ նավարկման գլխավոր դաշտը էկրանի ձախ կողմից տեղափոխվել է էկրանի ներքևի հատված: Այստեղ կարելի է տեսնել «ընկերանալու խնդրանքներ»-ի, «նամակներ»-ի, «ծանուցումներ»-ի և «ավելին» կոճակները: «Ավելին» կոճակը սեղմելիս օգտագործողը կարող է այցելել «իրադարձություններ» կամ «լուսանկարներ» էջերը:

Ինչպես հայտնում է Facebook-ի արտադրանքների մենեջեր Մայքլ Շարոնը, բջջային ծրագրի նոր տարբերակը մինչ վերջնական տեսքը ստանալը կրել է մի շարք փոփոխություններ:

Facebook-ի iOS ծրագրի նոր թարմացումը հասանելի կլինի նաև iOS 5 և iOS 6 օգտագործողների համար: Սակայն, հարկ է նշել, որ այն կաշխատի միայն iPhone օգտագործողների համար, iPad պլանշետների համար, առայժմ, նոր տարբերակն անհասանելի է:

Աղբյուրը՝ mashable.com