Հայ հաքերները ՀՀ անկախությունը «տոնել են» ադրբեջանական կայքերում

Հայկական հաքերային խմբավորում Armenian Cyber Army-ն կոտրել է երեք ադրբեջանական կայք, որոնցից մեկը Ադրբեջանի կրթության նախարարությանը պատկանող կայքերից է: Այս մասին ITtrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, սա առաջին անգամ չէ, որ հայ հաքերները ՀՀ անկախության օրվա կապակցությամբ հարձակում են կատարում:

Նշենք, որ Armenian Cyber Army-ն պարբերաբար նշանառու օրերին հարձակվում է որոշ ադրբեջանական և թուրքական կայքերի վրա: Այս անգամ խմբավորումը կոտրած կայքերում տեղադրել է հետևյալ գրությունը և լուսանկարը: