Apple-ը վաճառել է ռեկորդային 9մլն. iPhone վաճառքի առաջին week-end-ին

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Apple-ը վաճառել է 9 միլիոն iPhone 5S և 5C սմարթֆոններ, որից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է ավելի քան 6%-ով ԱՄՆ արժեթղթերի շուկայում: Այս ցուցանիշը մոտ երկու անգամ գերազանցում է անցյալ տարվա iPhone 5-ի վաճառքներին, որը կազմեց 5 միլիոն՝ վաճառքի մեկնարկի առաջին week-end-ին:

Հիշենք, որ ընկերությունը մեկնարկել է իր նորույթների վաճառքը սեպտեմբերի 20-ին:

Ըստ վաճառքների արդյունքների, iPhone 5S-ն ունի ավելի պահանջարկ, քան 5C-ը: Երկու օրվա ընցացքում վաճառված սմարթֆոնների 88 տոկոսը iPhone 5S էին և միայն 12 տոկոսը՝ iPhone 5C:

Աղբյուրը՝ valuewalk.com