Apple-ն ու Google-ը գլխավորում են աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը

Ամենաթանկ բրենդների հերթական ամենամյա վարկանիշային աղյուսակում Apple-ը գրավել է առաջին հորիզոնականը, իսկ երկրորդ և երրորդ տեղերում են համապատաասխանաբար Google-ը և Coca-Cola-ն:

Interbrand խորհրդատվական գործակալության տվյալներով՝ Apple բրենդն արժե 98,315 միլիարդ դոլար, ինչը 28%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ Google բրենդի արժեքն է 93,291 մլրդ դոլար:

Այս տարի ամենաթանկ բրենդների գլխավոր տասնյակում ներառված են ևս 4 ՏՏ ընկերություններ՝ IBM, Microsoft, Samsung և Intel:

Աղբյուրը՝ РИА Новости