BitTorent-ը նախագծում է անվճար և անվտանգ հաղորդագրությունների ծրագիր

BitTorent ընկերությոնը, որը հայտնի է իր peer-to-peer ինֆորմացիայի հաղորդման տեխնոլոգիայով, նախագծում է արագ հաղորդագրությունների փոխանակման ծրագիր, որի միջոցով օգտագործողները կարող են արագ և անվտանգ փոխանակվել նամակներով: Ծրագիրը դեռ փորձնական փուլում է և աշխատում է ալֆա տարբերակով:

Այն հիմնված է ընկերության դավանած ապակենտրոնացման գաղափարախոսության վրա: Հաղորդագրությունները երբեք չեն պահպանվում սերվերի վրա, դա նշանակում է, որ օգտագործողները ապահովագրված են ընկերության կողմից ինֆորմացիայի արտահոսքից: Հաղորդագրությունները կոդավորված են, այսինքն հաքերները կամ ազգային անվտանգությամբ զբաղվող մարմինները չեն կարող կարդալ դրանք, երբ ինֆորմացիան ճանապարհին է: BitTorent-ը պլանավորում է սահմանափակումներ չդնել հաղորդագրությունների քանակի վրա:

BitTorent-ը միակ ընկերությունը չէ, որ աշխատում է անվտանգ առցանց հաղորդագրությունների փոխանակման ծրագրի շուրջ: Հուլիսին The Pirate Bay տորենտ ցանցի համահիմնադիր Պիտեր Սանդը ներկայացրել է իր նոր ծրագիրը՝ Heml.is բջջային հավելվածը, որն օգտագործում է end-to-end կոդավորման համակարգը՝ խոսակցությունը անվտանգ դարձնելու համար:

Աղբյուր՝ Mashable.com