Facebook-ը փորձարկում է որոնման նոր ֆունկցիա

Հնարավոր է դուք չեք օգտագործում Facebook սոցիալական ցանցի Graph Search նոր որոնողական համակարգը: Ամերիկյան ընկերությունը աստիճանաբար կհամալրի սոցցանցը նոր «փնտրել գրառումները ըստ բովանդակության» ֆունկցիան: Դուք այսուհետ կարող եք գտնել ցանկացած միջոցառման, վայրի, դեպքի մասին բոլոր գրառումները, որոնք հրապարակային են և հասանելիության սահմանափակումներ չունեն:

Բացի կոնկրետ թեմատիկ գրառումների որոնումից, դուք կարող եք նաև փնտրել գրառումներ ըստ ստեղծման ժամանակի և վայրի: Ինչպես նաև, դուք կարող եք որոնում կատարել այլ օգտագործողների՝ ձեր համար հասանելի գրառումներում:

Ոչ բոլոր օգտագործողներին միանգամից հասանելի կլինի նոր որոնողական հնարավորությունը: Սոցցանցն այժմ փորձարկում է նոր ֆունկիցան օգտագործողների որոշ խմբի շրջանակում: Փորձարկման արդյունքում դրական արձագանքների դեպքում, Facebook-ն այն հասանելի կդարձնի բոլորի համար:

Աղբյուր` Venturebeat.com