Google Nexus 5. տեխնիկական տվյալներ և առաջին որակյալ լուսանկար

Համացանցում է հայտնվել Google Nexus 5-ի առաջին լուսանկարը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել Google-ի սմարթֆոնի մասին: Հայտնի է, որ այս հեռախոսը կունենա 5 դյույմանոց Full HD էկրան, քառամիջուկ Snapdragon 2.2 ԳՀց հզորության պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն: Տեսախցիկները երկուսն են՝ 8 մպ հիմնական և 1.3 մպ դիմային:

Սմարթֆոնը համալրված է Wi-Fi մոդուլով, Bluetooth 4.0-ով, NFC-ով, GPS-ով: Այն աշխատելու է   Android 4.4 Kit Kat օպերացիոն համակարգով:

Nexus 5-ի պաշտոնական ներկայացումը սպասվում է հոկտեմբեր ամսվա ընթացքում: Թե ինչ կարժենա այս սմարթֆոնը, դեռ հայտնի չէ:

Աղբյուրը՝  MacRumors