Նոր ծրագիր Orange Դելֆինի, Թիթեռի և Պանտերայի բաժանորդների համար

Orange-ն այսօր հայտարարեց իր հավատարիմ բաժանորդների համար նախատեսված նոր անակնկալների մասին: Այն բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12 կամ 24 ամսվա պարտավորությունը, ամեն ամիս Orange Merci հավատարմության միավորների տեսքով կստանան իրենց ամսավճարի 10%-ը: Այս միավորները կարող են օգտագործվել ցանցից դուրս րոպեներ, SMS-ներ և մեգաբայթեր ձեռք բերելու համար: Առաջին միավորները բաժանորդներին կտրամադրվեն արդեն նոյեմբերի սկզբին, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր ամիս: Ընդ որում, Orange-ի «շնորհակալության»  միավորները ստանալու համար ոչինչ անել պետք չէ, պարզապես անհրաժեշտ է շարունակել օգտվել Orange-ի ծառայություններից:

Ավելին, Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա այն բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12 կամ 24 ամսվա պարտավորությունը, կարող են ընտրել ևս մեկ անգամ երկարաձգել պայմանագիրը 12 կամ 24 ամսով: Այս դեպքում վերջիններս Orange Merci հավատարմության միավորների փոխարեն  կկարողանան հատուկ գնով հեռախոս ձեռք բերել:

«Երկու տարի առաջ Orange-ը նորարար կոնցեպտ ներմուծեց շուկա. կենդանիների պատկերներով իր ամսական բաժանորդագրությունները՝ բացառիկ գնով հեռախոս ձեռք բերելու հնարավորության հետ միասին: Այսօր մենք նորություն ենք ներմուծում մեր հավատարին բաժանորդներին պարգևատրելու ոլորտում: Ուրախ ենք ևս մեկ հաճելի անակնկալ մատուցել Դելֆինի, Պանտերայի ու Թիթեռի մեր հավատարիմ բաժանորդներին, վերջիններիս ամսական փաթեթներում մեծ ծավալով րոպեներ, SMS-ներ ու մեգաբայթեր ավելացնելուց ընդամենը երկու օր հետո: Մեր բաժանորդներն այժմ վստահ են. ինչքան երկար մնան Orange-ի բաժանորդ, այնքան ավելի շատ կլինեն իրենց առավելությունները», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: