Orange-ը ներկայացրեց Altacel Pixi ամենամատչելի սմարթֆոնը

Alcatel One Touch PixiOrange-ը Հայաստանում մեկնարկեց Alcatel Pixi սմարթֆոնի վաճառքը: Alcatel Pixi երկու SIM քարտի հնարավորությամբ սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով և օգտագործողին է առաջարկում սմարթֆոնի ամենակարևոր ֆունկցիաները, կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներից ընդամենը 40,000 դրամով, իսկ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որևէ մեկին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում՝ սկսած 1 դրամից:

 Alcatel Pixi սմարթֆոնն ունի 1ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 3,5 դյույմ անկյունագծով էկրան ու 2 ՄՊ կետայնությամբ տեսախցիկ: Այն հատկապես հարմար է երիտասարդ օգտագործողների համար, ովքեր ցանկանում են օգտվել սմարթֆոնի հարմարավետությունից ու հնարավորություններից՝ անհավատալի ցածր գնի դիմաց: Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել այս սմարթֆոնի կապույտ և սպիտակ գույներով տարբերակները:

Դելֆին, Թիթեռ և Պանտերա բաժանորդագրություններում ամսական ներառված րոպեների, SMS-ների ու մեգաբայթերի վերաբերյալ մանրամասները կարելի է գտնել հետևյալ հասցեով. http://orangearmenia.am/mobile/every-month