«ԱրմենՏել»-ն իջեցրել է «Զանգող համարի ներկայացում» ծառայության միացման սակագինը

beeline«ԱրմենՏել»  ընկերությունը հայտարարում է ֆիքսված ցանցի բաժանորդների համար «Զանգող համարի ներկայացում» ծառայության  միացման սակագնի իջեցման մասին: Ե´վ ֆիզիկական, և´ իրավաբանական անձանց համար գործում է նոր միացման սակագին` 700 դրամ նախկին 2700 դրամի փոխարեն:

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից Panasonic KXTG1311 ֆիքսված կապի հեռախոս ձեռք բերելու դեպքում բաժանորդներին հնարավորություն կընձեռվի միացնել   «Զանգող համարի ներկայացում» ծառայությունը անվճար: Նշենք, որ ծառայությունից օգտվելու ամսեկան վարձը կազմում է 200 դրամ:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am  կայք, ընկերության մոտակա գրասենյակ կամ զանգահարել 100 անվճար հեռախոսահամարով: