Apple-ը ներկայացրել է երկրորդ սերնդի iPad mini պլանշետը

Apple ընկերությունը ներկայացրել է 7,9 դյույմանոց  Retina էկրանով երկրորդ սերնդի iPad mini պլանշետը: Հիշեցնենք, որ առաջին սերնդի iPad Mini-ն թողարկվել էր  նախորդ տարվա հոկտեմբերին:

iPad mini 2

Պլանշետն ունի 2048х1536 կետայնությամբ Retina էկրան  և  64 բիտային  Apple A7 պրոցեսոր, 5 մպ հիմնական և Full HD դիմային տեսախցիկ: Ավտոնոմ ռեժիմում սարքն աշխատում է  մինչև  10 ժամ:

ԱՄՆ-ում պլանշետի գինը սկսվում է 399 դոլարից:

Առաջին iPad-ը թողարկվել է 2010թ.՝ փաստացիորեն ստեղծելով պլանշետային համակարգիչների այսօրվա շուկան և iPhone սմարթֆոնների հետ միասին ապահովելով Apple կորպորացիայի շահույթի 70 տոկոսը:

Աղբյուրը՝ Mashable.com