Mac Pro-ն վաճառքում կհայտնվի դեկտեմբերին

Apple-Mac-Pro-Price-Starting-at-2999-616x381Apple Mac Pro սեղանի համակարգիչը շուկա դուրս կգա դեկտեմբեր ամսին: Այս մասին հայտնել է  Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը երեկ կայացած մամլո միջոցառման ժամանակ:

Համակարգիչն ԱՄՆ-ում կարժենա 2999 դոլար: Ընդ որում՝ համակարգչի էներգաօգտագործումը նվազեցված է 70%-ով՝ համեմատած նախորդ մոդելի հետ:

Apple Mac Pro-ն ունի 12 միջուկով հագեցած Intel Xeon պրոցեսոր, այսօր առկա ամենաարագ օպերատիվ հիշողությունը՝ 1866 ՄՀց հաճախությամբ:

Նոր Mac Pro-ի վիդեոհամակարգն ապահովում է երեք էկրանների աշխատանք, իսկ արտաքին սարքերը միանում են համակարգչին Thunderbolt 2 մուտքի միջոցով:

Աղբյուրը՝ Techcrunch.com