iPad Air-ի 10 առանձնահատկությունները

Երեքշաբթի օրը ներկայացված iPad Air-ը կարիք չկա համեմատելու այլ սերունդների iPad-ների հետ, քանի որ այն բոլորովին նոր արտադրանք է, որն ունի շատ առանձնահատկություններ:

iPad Air

1.Անվանում. Air անգլերեն նշանակում է օդ, այսպիսով ընկերությունը ցանկացել է շեշտել սարքի բարակ  ու թեթև լինելը:

2. Էկրանի շուրջ շրջանակ, որի հաստությունը պակասեցվել է 43%-ով և պլանշետն ավելի հարմար է բռնել մեկ ձեռքով:

3. Ավելի բարակ ու թեթև. սարքը 20%-ով ավելի բարակ է, քան նախորդ iPad-ը, իսկ քաշը 450 գրամ է ՝ 652-ի փոխարեն:

4. Apple A7. առաջին 64-բիտանոց բջջային պրոցեսորն աշխարհում, որն առաջին անգամ տեղադրվել է iPhone 5S սմարթֆոնում:

5. М7 պրոցեսոր. պլանշետը, բացի A7 պրոցեսորից, ունի կցված M7 պրոցեսոր, որը մշակում է GPS տվյալները և օգտագործվում է մարտկոցի էներգիան խնայելու համար:

6. Հզոր գրաֆիկա.ըստ Apple-ի հայտարարության՝ այս պլանշետում գրաֆիկական պատկերների մշակումն արվում է 72 անգամ ավելի արագ, քան նախորդ տարբերակներում:

7. Արագ  Wi-Fi. iPad Air -ը չունի նոր 802.11ас  Wi-Fi -մոդուլը, սակայն համալրված է MIMO հատուկ համակարգով, որն ապահովում է ավելի որակյալ ու արագ կապ:

8. iPad Air-ը չունի մատնահետքի սքաներ. Touch ID մատնահետքի սքաները չի տեղադրվի այս պլանշետի մեջ: Հավանաբար, Apple-ը պահում է այս տեխնոլոգիան հաջորդ սերնդի մոդելների համար:

9. iPad Air-ը շատ նման է նախորդ սերնդի պլանշետին. օրինակ՝ Retina էկրանն ու 10-ժամյա մարտկոցը:

10. iPad Air-ը նոր ֆլագման է:  Ըստ Apple-ի՝ iPad Air -ը կարող է փոխարինել բոլոր մյուս գաջեթները, ներառյալ՝ iPad mini-ն: