Explay-ը ներկայացրել է ամենաէժան սմարթֆոնը

Նոյեմբերի սկզբից շուկայում կհայտնվի ամենաբյուջետային սմարթֆոնը ռուսական Explay ընկերության կողմից: Ընկերությունը ներկայացրեց 3,5 դյույմանոց էկրանով Explay N1-ը, որի գինը կլինի 1890 ռուսական ռուբլի:

Explay N1Explay N1-ը ունի МТК6572M 2 ԳՀց հաճախականությամբ, երկու միջուկանոց պրոցեսոր, 3,5 դյույմանոց 320×480 պիքսել  TFT էկրան: Սմարթֆոնը աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով և կշռում է 109 գրամ:

Նոր բյուջետային սմարթֆոնը երկու ակտիվ SIM քարտից օգտվելու հնարավորություն է տալիս: Explay N1-ը ունի 1,3 մեգապիքսելանոց տեսախցիկ, Wi-Fi, Bluetooth 4.0. Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 256 Մբ: Ցանկության դեպքում հիշողությունը կարելի է մեծացնել microSD քարտի միջոցով մինչև 35 Գբ: Մոդելը հասանելի է չորս գույնով` սպիտակ, սև, կարմիր, մանուշակագույն:

Աղբյուր` Cnews