Facebook-ը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում քո սրտում

Love on FacebookԱշխարհի ամենամեծ սոցցանցի օգտագործողներն ամեն օր հսկայական քանակի անձնական տեղեկատվությամբ են կիսվում Facebook-ում: Սոցցանցում անընդհատ հավաքվում  է լեզվի օգտագործման, սովորությունների, ընկերների հետ փոխհարաբերությունների մասին տվյալներ:

Facebook-ի ինֆորմացիայի ուսումնասիրմամբ զբաղվող թիմը հայտարարել է, որ իրենց ձեռքին առկա հսկայական տեղեկատվության շնորհիվ ավտոմատ համակարգը հղումները ստուգող ալգորիթմի միջոցով կարող է հասկանալ, թե օգտագործողն ում հետ է ռոմանտիկ կապի մեջ: Ալգորիթմի աշխատանքին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ:

«Եթե մենք կարողանանք առանձնացնել կարևոր մարդկանց ձեր կյանքում, դա մեզ մեծ հնարավորություններ կտա Facebook-ը կատարելագործելու համար»,- նշել է ընկերության տեղեկատվության ուսումնասիրման բաժնի մասնագետ Լառա Բեքստրոմը: Նոր ալգորիթմը սոցցանցը հավանաբար կօգտագործի նաև իր գովազդների դասակարգման համար:

Աղբյուր` Mashable