Mozilla-ն թարմացրել է իր Firefox դիտարկիչը

Mozilla-ն թարմացրել է իր Firefox դիտարկիչը

safer firefoxԸնկերությունը թարմացրել է իր վեբ-դիտարկչի՝ Android-ի. Linux-ի, Mac-ի և Windows-ի համար նախատեսված տարբերակները: Համակարգչային տարբերակում ավելացվել է Web Audio API-ի հնարավորություն և առանձին փնտրելու գործիք անձնական պատուհանների համար: Android տարբերակում ներմուծվել է հյուրի համար նախատեսված ռեժիմ և բովանդակության արգելափակման համակարգ:

Օգտագործողներն այսուհետ կկարողանան Firefox-ի միջոցով խաղալ բարդ վեբ-խաղեր: Իսկ աուդիո ինժիներները նոր Web Audio API-ի միջոցով կկարողանան ստեղծել որակյալ արտադրանք ինտերնետում՝ առանց հատուկ ծրագրային ապահովման:

Դիտարկիչի նոր տարբերակը հասանելի է անվճար ներբեռնման համար պաշտոնական կայքում` Firefox.com: Mozilla Firefox-ի օգտագործողները կարող են ուղղակի թարմացնել ծրագիրը:

Աղբյուր` gadgets.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր