Ինտերնետի պատճառով մենք ավելի քիչ ենք աշխատում և քնում

sleeping on keyboardԱՄՆ-ի Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն ուսումնասիրել է , թե ինչպե է ինտերնետն ազդում մարդկանց աշխատանքի և կյանքի որակի վրա: Առաջին հերթին պարզվել է, որ մարդիկ օրեցօր ավելի մեծ ժամանակ են անցկացնում ինտերնետում: Վերլուծությունը ցույց է տվել, որ օնլայն անցկացված մեկ րոպեն խլում է օֆլայն կյանքի 0.29 րոպեն: Ինտերնետում անցկացրած ժամանակը վատ է անդրադառնում նաև աշխատանքի վրա. օնլայն մեկ րոպեն խլում է մարդկանցից աշխատանքային 0.27 րոպե,  ինչպես նաև քնի 0,12 րոպե:

Բնական է, որ շատերը աշխատում, սովորում ու շփվում են ինտերնետում, սակայն կան բաներ, որ ինտերնետը չի փոխարինի, օրինակ՝ քնելը:

Հետազոտությունից ելնելով՝ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի մասնագետները կասկածի տակ են դնում ինտերնետի արդյունավետությունը՝ որպես տնտեսական աճի խթան, չնայած նախկինում ինտերնետի արդյունավետությունը համարվում էր անվիճելի: