«Յուքոմ»-ը ստացավ բջջային կապ մատուցելու իրավունք

Ucom 01ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հավանություն տվեց «Յուքոմ» ընկերությանը ՀՀ տարածքում բջջային կապ մատուցելու լիցենզիա տրամադրելու նախագծին: Սա նշանակում է, որ այսուհետ «Յուքոմ» ընկերությունը կարող է դառնալ Հայաստանում 4-րդ բջջային օպերատորը:

Ահա ՀԾԿՀ կայքում տեղադրված որոշումը.

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է՝

1. «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրել 801-811ՄՀց/842-852ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականութունների հատվածի օգտագործման թույլտվություն՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 6-ը գործողության ժամկետով:

2. Հաստատել «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ` ՀՀ տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 801-811ՄՀց/842-852ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականութունների հատվածի օգտագործման թույլտվության պայմանները:

3. «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք բանկային օրվա ընթացքում վեց միլիարդ երկու հարյուր քսանհինգ միլիոն դրամը N900008080013 հաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և փոխանցումը հավաստող փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: