Ջասթին Բիբերը 1,1 մլն դոլար է ներդրել դեռահասների սոցցանցում

 justin-bieberShots Of Me սոցցանցը, որի ստեղծողները նախկինում զբաղվում էին բջջային խաղերի մշակմամբ, ստացել է 1.1 միլիոն դոլարի ֆինանսավորում երգիչ Ջասթին Բիբերի կողմից:

Սոցցանցի ղեկավար Ջոն Շահիդիի խոսքով՝ երգիչը Twitter-ում շատ ակտիվ գրում էր ընկերության պատրաստած խաղերի մասին, որից հետո ընկերության ներկայացուցիչները կապ հաստատեցին նրա հետ: Պարզվեց՝ Ջասթինը շատ հետաքրքրված էր դեռահասների համար առանձին հարթակ ստեղծելով:

Ավելին Շահիդին չի պատմել սոցցանցի մասին, դատելով անվանումից՝ այն ավելի շատ նախատեսված կլինի լուսանկարներ տեղադրելու և տարածելու համար, ինչպիսին Instagram-ն է:

Սոցցանցի ստեղծողները արդեն հասցրել են ստանալ 2.7 միլիոն դոլարի ֆինանսավորում: Բիբերի մասնակցությունը Shots of me-ին կարող է մեծ հաջողություն բերել սոցցանցին, քանի որ երգչի Twitter-ը հետևողների քանակով առաջին հորիզոնականներում է, իսկ նրա առաջին նկարը Instagram-ում սերվերների աշխատանքի խափանման պատճառ դարձավ:

Ստեղծողների խոսքով՝ Shots Of Me-ն կներկայացվի մի քանի շաբաթվա ընթացքում:

Աղբյուրը՝ CNN.com