Google-ը գործարկել է Helpouts-ը ծառայությունը

Helpoutsby-googleGoogle-ը ստեղծել է Helpouts ծառայությունը` որպես լրացում որոնման համակարգին: Ամերիկյան ընկերության նոր ծառայությունը իր մեջ ներառում է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնք կարող են օգնել կյանքի տարբեր իրավիճակներում:  Ուսուցողական նյութերը դասակարգված են ըստ բաժինների: Օգտագործողները հաճախ են փնտրում տարբեր հարցերի պատասխաններ: Ընկերությունը փորձել է տեսահոլովակներով ավելի պատկերավոր դարձնել հաճախ տրվող հարցերի պատասխանները: Նոր ծառայությունը խորհուրդների մեծ հարթակ է:

Նոր գործիքի նախագծողներից Ուդի Մանբերը նշել է, որ իրենց նպատակը շատ պարզ է. օգնել մարդկանց, օգնել միմյանց: Helpouts-ը հսկայական ցանց է, որտեղ կարող են հանդիպել օգնության կարիք ունեցող մարդիկ և համապատասխան մասնագետները և օգնել իրար: Helpouts-ը նաև տալիս է օնլայն հանդիպումների հնարավորություն, որտեղ օգտագործողը կարող է իր էկրանի վրա տեղի ունեցող գործողությունները ցուցադրելով նոր գիտելիքներ տալ տեսահոլովակը դիտողներին: Google Helpouts-ում կան անվճար և վճարովի տեսահոլովակներ:

Աղբյուրը՝ informationweek.com