Orange-ն ունի 620 000 բաժանորդ

orange armeniaՆոյեմբերի 5-ին լրացավ Orange-ի՝ Հայաստանում գործունեության չորս տարին: Այս առթիվ ընկերությունն ամփոփել է տարվա իր ձեռբերումները, ինչպես նաև ներկայացրել եկող ամիսների համար ընկերության ռազմավարությունը:

«Արդեն չորս տարի է, ինչ Orange-ը Հայաստանում է և իր 620,000 բաժանորդների թե´ աշխատանքային և թե´ անձնական կյանքի ամենօրյա ուղեկիցն է:», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ն այս տարի ներկայացրեց բջջային ինտերնետի անսահմանափակ օգտագործման հնարավորություններ կանխավճարային ծառայությունների բաժանորդների համար, ինչպես նաև ցանցի ներսում բոլոր զանգերը Դելֆին, Թիթեռ և Պանտերա բաժանորդների համար դարձրեց անսահմանափակ: Կենդանիներ պատկերող ամսական բաժանորդագրություններում Orange-ը մեծացրեց օգտագործման հարմարավետությունը՝ մեգաբայթերի ավելի մեծ ծավալի և անգամ միջազգային զանգերի ներառման շնորհիվ:

Ինտերնետի ոլորտում Orange-ը ստեղծեց Ինտերնետ Cafe կանխավճարային առաջարկը մարզերի բնակիչների համար: Այս տարի Orange-ը շարունակեց «շնորհակալություն» հայտնել իր հավատարիմ բաժանորդներին՝ արդեն նոր Orange Merci ծրագրի միջոցով, որը երկու նպատակ ունի. պարգևատրել մի կողմից` պարզապես Orange-ի բաժանորդ լինելու և մյուս կողմից՝ ծառայություններից հաճախ օգտվելու համար: Orange-ը նաև ստեղծել է մի ծրագիր, որի նպատակն է ամսական բաժանորդագրություններից օգտվող հավատարիմ բաժանորդներին հնարավորություն տալ, բաժանորդագրությունը 1 կամ 2 տարով երկարացնելու դեպքում, ձեռք բերել հեռախոսն ավելի ցածր գնով:

Ցանցի աշխատանքի որակը պահպանելու և կատարելագործելու նպատակով Orange-ը շարունակաբար կատարել է ներդրումներ, ինչի արդյունքը երկու անգամ արտացոլվել է P3 միջազգային անկախ խորհրդատվական ընկերության կողմից տարբեր վայրերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներում, ըստ որոնց Orange-ի ցանցը ճանաչվել է Հայաստանում շարժական ինտերնետի որակի առաջատարը: Ընկերությունն ընդլայնել է իր 42 Մբ/վ արագության հնարավորությամբ ցանցը՝ այն հասանելի դարձնելով նոր քաղաքներում, ինչպես Էջմիածինը և Արարատը: Այսպիսով, Orange-ն այժմ առաջատար տեխնոլոգիաներով կառուցված այս ժամանակակից ցանցն առաջարկում է օգտագործել Հայաստանի 5 քաղաքներում: Տարվա ընթացքում ընկերությունն ընդլայնել է իր ցանցի աշխարհագրությունը նաև գյուղերում, որտեղ մինչ այդ որևէ այլ օպերատորի կողմից ծածկույթ ապահովված չէր:

Նախորդ տարիների հաջողությունների հիման վրա Orange-ը շարունակել է իրականացնել հովանավորության, բարեգործության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեությունը: Orange Հիմնադրամի աջակցությամբ մեկ տարում 18,480 մարդ անցել է անվճար ակնային հետազոտություն, իսկ 1200 մարդ՝ անվճար ակնային վիրահատություն: Պետական հաստատությունների հոգածությանը հանձնված 17 երեխա վերադարձել է ընտանիք՝ շնորհիվ Orange Հիմնադրամի SMS-բարեգործություն ծրագրի, որը լավ նպատակի շուրջ է համախմբում Orange-ին և իր բաժանորդներին: Հեռավոր և խոցելի գյուղական համայնքներին սոցիալական աջակցությանը զուգահեռ՝ Orange Հիմնադրամը սկսել է նաև աջակցել գյուղերի տնտեսական վերածննդին ուղղված ծրագրերի. գյուղերից մեկում արդեն իսկ ներդրվել է նոր կոոպերատիվ մոդել, որի նպատակն է բնակիչներին հնարավորություն տալ միավորել ջանքերն ու գիտելիքները և ավելի լավ արդյունքներ ստանալ:

Մշակութային ոլորտում այս տարի հրատարակվել են երկրորդ «Orange Գրքի մրցանակի» հաղթող ճանաչված ստեղծագործությունները, Orange-ի հովանավորությամբ կրկին հայկական լավագույն կինոգործիչներին հանձնվել են «Հայակ» ազգային կինոյի մրցանակները:

 «Տարին նաև նշանակալից էր ֆինանսական առումով, քանի որ ընկերությունը գրանցել է եկամուտների 17% աճ, որը գրեթե 3 անգամ գերազանցում է շուկայում գրանցված աճի միջին ցուցանիշը»,- հավելեց Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ը վերահաստատել է իր պարտավորությունը՝ լինելու նորարար և հոգատար օպերատոր, պահպանելով եվրոպական ստանդարտներ առաջարկներ ստեղծելով  Հայաստանի յուրաքանչյուր սպառողի համար: