LG-ի G Flex-ը կթողարկվի գալիք շաբաթ

lggflexprice3

Կորեական ընկերության հայտնի ճկվող էկրանով սմարթֆոնի մասին դեռևս հայտնի չէր միայն մեկ տեղեկատվություն՝ արժեքը: Տեխնիկական պարամետրերը և այլ մանրամասները արդեն երկար ժամանակ է տարածվել են ցանցում: LG-ին այսօր հրապարակեց նաև սմարթֆոնի գինը. նոյեմբերի 12-ից ընկերությունը կվաճառի իր ճկվող էկրանով սմարթֆոնը Կորեայում 990.000 կորեական վոնով, որը համարժեք է 940 ամերիկյան դոլարին:

LG-ն հայտարարել է, որ գալիք ամսվանից 6 դյույմանոց ճկվող OLED էկրանով սմարթֆոնը վաաճառելու իրավունք կստանա նաև Orange France-ը, այնուհետև այլ ներկայացուցիչ ընկերություններ և առցանց խանութներ: Կորեայից դուրս երկար սպասված սարքավորման արժեքը ենթադրաբար բարձր կլինի 940 դոլարից:

Աղբյուր՝ engadget.com