Microsoft ընկերության՝ Android-սարքերի արտադրողներին վաճառվող լիցենզիաներից ստացված եկամուտը գերազանցել է 2 միլիարդը: Հետաքրքիր է այն, որ սեփական օպերացիոն համակարգը չի բերում Microsoft-ին նույնքան գումար, որքան «թշնամու» օպերացիոն համակարգը: Այս մասին հայտարարել է Nomura վերլուծական ընկերության ներկայացուցիչ Ռիկ Շերլունդը:
Microsoft-ի ստացած եկամուտները հիմնականում արտոնագրերի օգտագործման լիզենցիաների արդյունք են. ընկերությունն առանց որևէ ջանք գործադրելու, այլ միայն իրավաբանական ձևաթղթեր լրացնելով՝ գրեթե բոլոր Android-սարքեր արտադրողներից ստանում է իր հասույթը:
Ըստ Nomura-ի վերլուծաբանի՝ այդ հասույթներն ընկերությունն օգտագործում է սեփական բջջային մշակումների ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Աղբյուրը՝ businessinsider.com