Sony-ն տոնում է 80 միլիոն PS3-ների վաճառքը

Sony entertaimentPlay Station 3-ի վաճառքները գերազանցել են 80 միլիոն օրինակը: Այս մասին հայտարարել է Sony Computer Entertainment ընկերությունը:

Հիշեցնենք, որ PS3-ը թողարկվել է 2006-ի նոյեմբերին: Միաժամանակ ընկերությունը թողարկել է PSNSM-ը՝ որպես խաղային օնլայն ծառայություն, որն այժմ գործում է 59 երկրներում և ունի ավելի քան 150 միլիոն օգտագործող:

Իսկ նոր սերնդի PlayStation 4-ը ներկայացվել է  2013-ի փետրվարին: Խաղային կոնսոլն օգտագործում է հատուկ նախագծված AMD պրոցեսոր, որն ունի x86-64 ութ միջուկ,  AMD Radeon գրաֆիկական պրոցեսոր՝ 1,84 տերաֆլոպս արտադրողականությամբ և 8ԳԲ GDDR5 օպերատիվ հիշողությամբ:

Ըստ Sony-ի՝ PlayStation 4-ը երեք անգամ ավելի արագ է, քան նախորդ սերնդի կոնսոլը:

Աղբյուրը՝ prnewswire.com