Իմացեք, թե ինչպես է Facebook-ը դասակարգում ձեր ընկերներին

beware of the facebookԴուք երբևե մտածել ե՞ք այն մասին, թե Facebook սոցցանցն ինչպես է որոշում ձեր ո՞ր ընկերների հրապարակումներն ավելի հաճախ ցուցադրի ձեզ ժապավենում: Սոցցանցը ունի հատուկ վարկանշային համակարգ և բոլորը, ովքեր կապ են պահպանում ձեզ հետ ունեն իրենց անձնական միավորները:

Այս վարկանշային համակարգն ազդեցություն է ունենում Facebook-ում որոնումների ցուցադրման վրա, Ձեր ժապավենում այլ օգտագործողների կամ էջերի հրապարակումների ցուցադրման վրա, և այլ ցանկացած գործողության վրա, որը կապված է ցանցի այլ օգտագործողների հետ: Արդյունքում բազմաթիվ օգտագործողներ հետաքրքրվում են, թե ինչպես է Facebook-ը վարկանիշներ տալիս իրենց ընկերներին: Սոցցանցի օգտագործողներից մեկը` Արջան Սրեդհարանը մշակել է մի կոդ, որը ցույց է տալիս, թե ձեր ընկերները և էջերը ձեր հետ կապված որքան վարկանշային միավոր ունեն:

Դուք կարող եք տեսնել ձեր ընկերների վարկանիշային ցուցակն երեք պարզ քայլ կատարելուց հետո: Թո որոնք են դրանք, կարող եք ծանոթանալ այստեղ՝ arjunsreedharan.org.

Աղբյուր` thenextweb.com