Moto X-ի համար արդեն հասանելի է Moto Maker գործիքը

Moto X-ի համար արդեն հասանելի է Moto Maker գործիքը

Moto X design

AT&T ընկերության Moto X սմարթֆոնների մոնոպոլիան ավարտվեց: Google-ի մաս կազմող ընկերության՝ Motorola-ի սմարթֆոնների արտաքին տեսքը և այլ կարգավորումները այսուհետ կարելի է նախապես ընտրել օնլայն՝ Moto Maker վեբ-կայքում:

Անվճար ծառայությունը թույլ է տալիս օգտագործողներին սմարթֆոնի հետային մասի համար ընտրել նախընտրած գույնը՝ ներկապնակի մեծ ընտրությունից: Դիմային մասի դիզայնը և գույները նույնպես կարելի է խմբագրել և ստեղծել յուրահատուկ սմարթֆոն, որից կունենա միայն հենց ինքը՝ ձևավորման նախագծողը: Motorola-ն պնդում է, որ յուրահատուկ դիզայն ստանալու համար օգտագործողից կպահանջվի միայն չորս օր: Օգտագործողը կարող է Moto X-ի վրա ավելացնել նաև ցանկացած գրություն, օրինակ՝ իր ստորագրությունը՝ լատինատառ գրելով իր անունը:

Հիշեցնենք, որ Motorola-ն խոստացել է մոտակա ժամանակներս թարմացնել իր արտադրած սմարթֆոնների օպերացիոն համակարգը՝ տեղադրելով Android ՕՀ-ի 4.4 KitKat տարբերակը: Թարմացմանը սպասող սմարթֆոնների ցուցակի մեջ է մտնում նաև Moto X-ը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ընկերությունը կներկայացնի Moto G նոր սմարթֆոնը, որը կարող է Moto X-ի ավելի էժան այլընտրանքը դառնալ:

Աղբյուր՝ engadget.com