Google-ը թողարկել է կրթական հավելվածների օնլայն խանութ

Google-ը թողարկել է կրթական հավելվածների օնլայն խանութ

playforedu_banner_verge_super_wide_largeԻնտերնետ հսկան ներկայացրել է կրթական ուղղվածությամբ Play Store: Google-ը ցանկանում է ոգեշնչել նախագծողներին ստեղծել կրթական հավելվածներ երեխաների և ուսուցիչների համար:

Google Play for Education ծառայությունը դասավանդողներին թույլ կտա հեշտությամբ ձեռք բերել օգտակար հավելվածներ, որոնք կարելի է տարածել դպրոցում և լսարանում: Այսուհետ բոլոր կրթական պիտակներով հավելվածները կդասակարգվեն և կներկայացվեն օնլայն խանութում հատուկ նշանով, որը թույլ կտա տարբերակել դրանք այլ հավելվածներից: Կրթական հավելվածներում նշված կլինի առարկան, որին նվիրված է այն և գնահատման աստիճանը: Google-ը հաղորդում է, որ խանութը բացի հավելվածներից կներառի նաև տեսանյութեր և այլ կրթական բովանդակություն: Նոր Play Store-ն առայժմ հասանելի է պլանշետների համար:

Google-ը նախնիկում ԱՄՆ-ի դպրոցների կրթական գործընթացին աջակցելու համար պլանշետներ է տրամադրել որոշ դպրոցների: Այսուհետ ուսուցիչները կարող են խմբային աշխատանքների համար օգտագործել հավելվածները՝ տարածելով դրանք դասարանում:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր