Google-ին կրկնակի շատ են դիմում երկների իշխանությունները

Google-ը հրապարակել է թափանցիկ հաշվետվություն, որտեղ մանրամասն նշված են տարբեր պետությունների կառավարությունների կողմից օգտագործողների անձնական ինֆորմացիայի տրամադրման համար ստացված հայտերը: 2010 թվականից դրանց քանակը կրկնապատկվել է: Ամերիկյան ընկերությունը բացատրում է այդ փաստը նոր ծառայությունների գործարկմամբ` շատ օգտագործողներ, շատ հայտեր: Հայտերի քանակն աճել է 100%-ով և սա միայն հրապարակման համար թույլատրված հայտերն են: Ինչպես Apple-ը, Google-ը նույնպես ստացել է հայտեր ԱՄՆ կառավարությունից և կից կառույցներից, որոնք իրավունք չունի հրապարակել:

Օգտագործողների տվյալները ցանկացող երկրների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն: Առաջին հնգյակում են նաև Հնդկաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Հայաստանն այս անգամ էլ չի ընդգրկվել ցուցակում: Բացի հայտերի ցուցակից, Google-ը իր հաշվետվության մեջ ներառել է նաև հավելյալ տեղեկատվություն դրանց հետ կապված իրավական գործընթացների մասին ԱՄՆ-ում:

Աղբյուր` thenextweb.com