Google Now-ի նոր տարբերակը համալրվել է նորամուծություններով

Google_Now_630

Android 4.4 KitKat օպերացիոն համակարգի ներկայացման ժամանակ հայտնի դարձան Google Now-ի մի քանի նորամուծություններ, որոնք արդեն հասանելի են օգտագործողներին:

Այսուհետ Google Now-ի միջոցով օգտագործողները կարող են հետևել կոնկրետ թեմաների կամ մարդկանց վերաբերյալ նորությունների: Մյուս հնարավորությունը հիշեցնում է Google Reader-ը, որը օգտագործվում էր որպես RSS reader և որը փակվեց այս տարի: Նորամուծության շնորհիվ հնարավոր կլինի բաժանորդագրվել ընտրած կայքերին և հետևել թարմացումներին, ինչպես նաև դիտել ֆիլմեր ու սերիալներ:

Google Now-ում հայտնվել է նաև ծանուցումների համակարգ, որի միջոցով օգտագործողը տեղեկանում է ճանապարհային պատահարների մասին: Այս նորամուծությունը հնարավոր է դարձել Waze հավելվածի միջոցով, որը Google-ի կողմից գնվել է վերջերս:

Աղբյուրը՝ Engadget.com