Nokia-ի նախկին աշխատակիցները սմարթֆոն են թողարկել

Jolla 3-Sailfish-OS-UIԹեև շուկայում նոր օպերացիոն համակարգերի ոչ կարիք կա, ոչ էլ պահանջարկ, նոյեմբերի 27-ին ֆիննական Jolla ընկերությունը, որը ղեկավարում են Nokia-ի նախկին աշխատակիցները, պատրաստվում է ներկայացնել հանրությանն իր առաջին սմարթֆոնը, որն աշխատում է Sailfish օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնի էկրանն ունի 4,5 դյույմ անկյունագիծ՝  960×540 թույլատրությամբ, իսկ հեռախոսի դիմային տեսախցիկը 8 մպ է: Սարքի ներքին հիշողությունը 16 ԳԲ է: Սպասվում է, որ սմարթֆոնը կվաճառվի 400 եվրոյով:

Jolla-ն վաճառելու է իր սմարթֆոնը ֆիննական DNA բջջային օպերատորի միջոցով: Ինչպես նաև ընկերությունը հույսը դրել է ֆինների վրա, որոնք Nokia-ի վաճառքից հետո կցանկանան սատարել տեղական արտադրողին:

Աղբյուրը՝ TechCrunch.com