Instagram՝ արդեն նաև Windows Phone-ի համար

instagram windows phoneInstagram-ը ներկայացրել է Windows Phone օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածի բետա-տարբերակը, որը կարելի է բեռնել Windows Phone Store հավելվածների խանութից:

Վերոնշյալ բետա-տարբերակում դեռևս չկան մի շարք ֆունկցիաներ, որոնք գործում են iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակներում, մասնավորապես՝ տեսանյութի ձայնագրումը: Բացի այդ՝ հավելվածն աշխատում է միայն Windows Phone 8 համակարգում, իսկ Windows Phone-ի ավելի հին տարբերակներում այն հնարավոր չէ տեղադրել:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ,  Windows Phone ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների մասնաբաժինը զգալիորեն մեծացել է շուկայում: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում WP-սմարթֆոնների վաճառքն ավելացել է 156%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Աղբյուրը՝ blog.instagram.com