LG-ի «խելացի» հեռուստացույցները «հետևում» են օգտագործողներին

LG smartLG հեռուստացույցներում առկա տվյալների հավաքագրման ֆունկցիան անջատելուց հետո սարքը շարունակում է օգտագործողի գործողությունների մասին տվյալներ ուղարկել ընկերություն: Այս մասին հայտարարել է օգտագործողներից մեկը, ով անջատել է վերոնշյալ ֆունկցիան, սակայն փոխանցված տրաֆիկի ծավալից գլխի է ընկել, որ ֆունկցիան, այնուամենայնիվ, շարունակել է գործել:

Բողոքելուց հետո LG-ի ներկայացուցիչները օգտագործողին ասել են, որ տվյալների հավաքագրումը օրինական է, քանի որ օգտագործողն ի սկզբանե ընդունել է օգտագործման պայմանները: Նշենք, որ հեռուստացույցը ինֆորմացիա է հավաքում, օրինակ, այն մասին, թե ինչ ալիքներ է դիտում օգտագործողը կամ ինչ ֆայլեր կան հեռուստացույցին միացված USB-կրիչում:

Աղբյուրը՝ Theverge.com