Ինչպես ակտիվացնել OS X-ում ծրագրեր բացելու «տաք» կոճակները

Եթե դու կարիք ունես OS X-ում որևէ ծրագիր բացել ամենաարագ կերպով, կարող ես ծրագրերին կցել ստեղնաշարային shortcut:

Դրա համար անհրաժեշտ է բացել Automator ծրագիրը: Պատուհանի վերևում պետք է ընտրել “no input” և “any application” դաշտերը, ինչպես ցուցադրված է նկարում:

hot keys OS X

Հաջորդ քայլով ձախ հատվածից ընտրեք “Launch Application”-ը: Այնուհետև աջ հատվածում ընտրեք առաջարկվող տարբերակներից “Activity Monitor”-ը, ինչպես ցուցադրված է նկարում և պահպանեք workflow-ն որևէ անունով:

Այնուհետև մուտք գործեք shortcut-ների բաժին, որը գտնվում է Keyboard System Preferences բաժնում և ընտրեք Services-ը:

Այս բաժինը կցուցադրի տարբեր ծառայություններ, որոնց թվում կլինեն նաև Automator-ի միջոցով ստեղծվածները:

hot keys OS X -02

Այստեղ անհրաժեշտ է ընտրել վերջերս ավելացված ծրագիրը, այնուհետև՝ “add shortcut” կոճակը: Այժմ կարելի է մուտքագրել նախընտրած ստեղնաշարային կոմբինացիան:

Մի քանի ծրագրերի համար hot-key-ներ տեղադրելու համար պետք է կրկնել վերոնշյալ գործողությունները: