Apple-ը թողարկել է iPad-ի համար նախատեսված Apple Store հավելված

app storeiPhone-ի համար Apple Store հավելվածը թողարկելուց գրեթե երեք տարի անց Apple ընկերությունը մշակել է iPad պլանշետի համար նախատեսված հավելված, որը համալրված է օնլայն խանութի բոլոր հնարավորություններով:

Հավելվածի դիզայնն արված է iOS 7-ի «ոգով» և տեղադրվող ֆայլի ծավալը 22 մբ է:

Ցավոք, հավելվածն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում ապրող օգտագործողներին: Իհարկե, կարելի է այն բեռնել կայքից, սակայն հետո չի ստացվի մուտք գործել խանութ, օրինակ, ռուսական կամ հայկական անհատական էջով:

Աղբյուրը՝ TechCrunch.com