Logitech PowerShell՝ նոր խաղային աքսեսուար iPhone-ի համար

Moga_Phone_GameConsole-1

Logitech ընկերությունը նոր խաղային սարքավորում է արտադրել iOS 7 ՕՀ-ով աշխատող iPhone 5-ի, iPhone 5S-ի և iPod Touch-ի հինգերորդ սերնդի համար: Այն կմեծացնի ընկերության թողարկած և այլ խաղերի կառավարման հնարավորությունները: Կառավարման մոդուլից և մարտկոցից բաղկացած աքսեսուարը հեշտությամբ ամրացվում է սմարթֆոնին:

Logitech PowerShell-ի ամեն կողմում կան չորսական կառավարման կոճակներ: Ամրացնելուց հետո այն ծածկում է iPhone-ի մի մասը, բայց դեռևս հասանելի են լինում տեսախցիկի և միացման կոճակները ու ականջակալի համար նախատեսված բնիկը:

Խաղային աքսեսուարի 1500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը կարող է նաև լիցքավորել սմարթֆոնը, ինչը կօգնի օգտագործողներին ավելի երկար մնալ ակտիվ խաղային ռեժիմում առանց լիցքավորման: Apple-ը սեպտեմբերին թողարկված iOS 7-ի նախագծողների համար նախատեսված փաստաթղթում ներառել է ուղեցույց, թե ինչպես կարելի է այլ կառավարման համակարգեր ավելացնել սմարթֆոնին: Logitech-ը օգտվել է այդ հնարավորությունից սարքավորման նախագծման ժամանակ:

Logitech PowerShell Controller-ը հասանելի կլինի գնորդների համար դեկտեմբերից` 100 դոլար արժողությամբ:

Աղբյուր` mashable.com