Google-ը կրկին կթարմացնի YouTube-ի մեկնաբանությունների համակարգը

YouTube Music

Ինտերնետ հսկան թողարկեց իր իր վիդեոհոսթինգի նոր մեկնաբանությունների համակարգը ավելի վաղ այս ամիս: Այսօր ընկերությունը YouTube-ի պաշտոնական բլոգում հայտարարել է, որ նոր թարմացումներ են սպասվում՝ սպամի արագ աճող տեմպերը կանգնեցնելու համար:

YouTube-ը բարելավել է իր վտանգավոր հղումների և բովանդակության ճանաչման տեխնոլոգիան, ASCII պատկերների բացահայտումը և փոխել է մեկնաբանությունների ցուցադրման ժամանակացույցը:

Google-ը խոստացել է թողարկել նաև մեկնաբանությունների խմբակային խմբագրման գործիք, որը կօգնի բարելավել վարկանշային համակարգը և վերանայել կայքում առկա հին մեկնաբանությունները:

Ընկերությունն իր հայտարարությունում, սակայն,  չի անդրադառնում ամբողջ աշխարհից օգտագործողների կողմից ստացվող բողոքներին՝ մեկնաբանությունները Google+ սոցցանցի կապելու դեմ՝ անտեսելով այդ խնդիրը: Հիշեցնենք. որ բազմաթիվ օգտագործողների, ներառյալ YouTube-ի համահիմնադիր Ջոիդ Կարրիմին դուր չի եկել այն նորամուծությունը, որ այցելուն պետք է պարտադիր մուտք գործի իր Google+ հաշիվ տեսանյութին մեկնաբանություն թողնելու համար:

Աղբյուրը՝ thenextweb.com