Microsoft-ը պատրաստվում է միավորել իր օպերացիոն համակարգերը

Այժմ Microsoft-ն ունի երեք ծրագրային ապահովում՝ Windows RT, Windows 8 և Windows Phone: Սակայն որոշ ժամանակ անց վերոնշյալ ՕՀ-երը կմիավորվեն մեկի մեջ: Ընկերության սարքերի մշակման գծով ղեկավար Ջուիա Լարսոն-Գրինի խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ սկսել է աշխատել համակարգերի միավորման ուղղությամբ և չի պատրաստվում այլևս մշակել միաժամանակ երեք ՕՀ:

Այժմ Microsoft-ի մասնագետները աշխատում են միավորել Windows-ի և Windows Phone-ի համար նախատեսված հավելվածների խանութները:

Լուրեր այն մասին, որ Microsoft-ը պատրաստվում է ընդալյնել իր գործունեության ոլորտը, պտտվում են վաղուց. խոսքը խելացի ժամացույցների, ինչպես նաև Google Glass-ի նման սարքի մասին է: Հիշեցնենք, որ նման պլաններ ուներ նաև Nokia-ն, որի բջջային ստորաբաժանումն արդեն դարձել է Microsoft-ի մի մասը:

Աղբյուրը՝ theverge.com