Winamp-ի սիրահարները ստորագրահավաք են սկսել

Change.org կայքում սկսվել է ստորագրահավաք՝ ուղղված AOL ընկերությանը, որը շուտով պատրաստվում է դադարեցնել Winamp նվագարկչի մշակումն ու սպասարկումը: Ըստ ընկերության հայտարարության՝ ս.թ. դեկտեմբերի 20-ից winamp.com-ից հնարավոր չի լինի բեռնել Winamp-ը:

Քանի որ ծրագրի սկզբնական կոդը փակ է, այն հնարավոր չի լինի մշակել հետագայում: Այդպիսով 5.66 տարբերակը կդառնա ամենավերջինը:

Հազարավոր օգտագործողներ համաձայն չեն այս որոշման հետ, քանի որ կարծում են, որ Winamp-ից լավ նվագարկիչ չկա: Ծրագրի երկրպագուները առաջարկում են իրենց տրամադրել ծրագրի սկզբնական կոդը, որպեսզի հնարավոր լինի այն մշակել հետագայում: Ներկա պահին խնդրանքը ստորագրել է ավելի քան 19 հազար օգտագործող:

Աղբյուրը՝ Change.org