Facebook-ը նոր ֆունկցիա է փորձարկում

facebook-phoneInstapaper և Pocket ծառայություններն առաջարկում են օգտագործողներին պահպանել հոդվածներ և այլ բովանդակություն՝ հետագայում կարդալու համար: Facebook-ն այժմ փորձարկում է նմանատիպ ֆունկցիա, որի հրապարակումից հետո սոցցանցն օգտագործողներին թույլ կտա պահպանել կայքում տեղադրված հղումները՝ հետագայում կարդալու համար: Հնարավորությունն արդեն գործում է որոշ օգտագործողների համար Facebook-ի բջջային հավելվածում: Հղումները պահպանվում են հավելվածի աջ մասում էկրանի ամբողջ երկայնքով բացվող մենյուի «Saved» բաժնում:

Մոտակա ժամանակում փորձարկման արդյունքներից պարզ կդառնա Facebook-ը կհրապարակի նոր հնարավորությունը, թե՝ ոչ: Ընկերությունը փորձարկում էր նմանատիպ ֆունկցիա նաև 2012-ին, սակայն այդպես էլ չհրապարակայնացրեց այն: Նոր ֆունկցիան ունի երկու խոշոր մրցակիցներ՝ Instapaper-ը և Pocket-ը, որոնք վերջին թարմացումից հետո ավելի հարմարավետ են դարձել օգտագործողների համար, քանի որ կարողանում են ընտրել և առաջարկել նրանց հոդվածներ՝ ըստ նախասիրությունների:

Աղբյուր՝ theverge.com