Այսօր անցկացվում է ArmNet ամենամյա միջազգային կոնֆերանսը և համահայկական վեբ-մրցանակաբաշխությունը

Այսօր առավոտյան «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկեց «ArmNet 2013» ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային չորրորդ կոնֆերանսը ՝ «Համընդհանուր Mobileիզացում» թեմայով:

Կոնֆերանսի ընթացքում ներկայանալու են ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի փորձագետներ՝ ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի տնօրեն Լոուրենս Ռայթը և պրոֆեսոր Գարի Ֆոուլերը, Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, MOVEO Technologies ընկերության տեխնիկական տնօրեն Հովհաննես Կուլողլյանը, PicsArt ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախագահ Արթուր Պապյանը, Drimmi ընկերության հիմնադիր և տնօրեն Նիկիտա Շերմանը, Workle ընկերության տեխնիկական տնօրեն Սերգեյ Պոնոմարենկոն, Panarmenian Media Group-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով տնօրեն Ռուբեն Մուրադյանը և այլոք:

Բանախոսները կանդրադառնան հետևյալ թեմաներին.

  • ՏՏ ոլորտում ստարտափ ընկերությունների ֆինանսավորման խոչընդոտները
  • Աշխարհում բջջային տեխնոլոգիաների զարգացման միտումները
  • Բջջային խաղեր
  • Թվային տեխնոլոգիաներ
  • և այլն

Կոնֆերանսի օրակարգին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել http://armnetawards.am/conference.php?lang=am էջ:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ ArmNet նախագծի շրջանակներում նոյեմբերի 29-ին անցկացվեց Ստարտապ օր, որի շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի փորձագետները վարեցին սեմինարներ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, բիզնես մոդելավորման և ներդրումների ներգրավման թեմաներով, ինչպես նաև կազմակերպվեց «Startup Battle» մրցույթը հայկական ստարտափ թիմերի միջև:

Այսօր երեկոյան կհայտարարվի հաղթող ճանաչված ստարտափ ընկերության անունը, որի անդամները ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի ուսանողների հետ միասին կմեկնեն ԱՄՆ՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ առաջատար ընկերությունների ղեկավարների և վենչուրային հիմնադրամների հետ և կներկայացնեն իրենց ստարտափ նախագիծը:

ArmNet նախագծի վերջին միջոցառման՝ «ArmNet 2013» համահայկական վեբ-մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր ժամը 20:00-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում: Հայտնի կդառնան հայկական ինտերնետի 2013թ. լավագույնները 7 անվանակարգերում ՝ ըստ մասնագիտական ժյուրիի և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթողը, որը կորոշվի SMS-քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ ArmNet 2013 մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 400 կայքեր, բլոգեր և անձնական էջեր: Մրցույթի հիմնական 7 անվանակարգերի հավակնորդների ցանկը հայտարարվել է նոյեմբերի 26-ին: Հավակնորդների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հասցեով. http://orangearmenia.am/about-orange-armenia/news/the-nominees-for-armnet-2013-are-known/

«ArmNet 2013» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: